Այսօր` սեպտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 17:46-ին Սպիտակ տանը տեղի կունենա սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին նվիրված արարողություն:
Նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման մեկ րոպե լռությամբ կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը: Ներկա կլինեն նաև փոխնախագահ Ջո Բայդենը կնոջ` Ջիլ Բայդենի հետ: